Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են սղացվում գիտական աստիճանները

Մայիս 17,2021 12:30

Կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանն իր բազմաթիվ հոդվածներում քանիցս անդրադարձել է ԱԺ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական աշխատանքին: Դեռեւս մի կողմ թողնելով ԱԺ իմքայլական պատգամավորի դոկտորական աշխատանքը, որին անդրադառնալու եմ ըստ պատեհության, առայժմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ԲՈԿ 068 մասնագիտական խորհրդում, որտեղ կազմակերպվել է այդ գործի սղացումը դեպի դոկտորի աստիճան, այսուհետեւ էլ շարունակվելու են ծափահարվել ու բաժակաճառվել նմանաձեւ ատենախոսությունների պաշտպանություններ, լինեն դրանք թեկնածուականներ, թե ավելի բարձր, քանի դեռ իր շինծու, զարտուղի ճանապարհներով ձեռք բերված գիտական կոչումներից չի զրկվել ու պաշտոնանկ արվել հանգամանքների բերումով վերոհիշյալ աստիճանաշնորհող կառույցի նախագահի աթոռին հայտնված ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Ի դեպ, նրա սարքովի թեկնածուի գիտական աստիճանի հարցով մինչեւ պատերազմ ահազանգել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղից նամակս հասցեագրվել է ԿԳՄՍ նախարարություն: Այստեղ, սակայն, ըստ էության մարել է խնդիրը, քանի որ նորին գերապատվություն ճկունը վայելում է ԿԳՄՍ թե նախկին, թե ներկայիս նախարարների մտերմությունն ու բարեհաճությունը:

Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս` 2007-2020 թթ.

Պատրաստ ենք տպագրել նաեւ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
15.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31