Մայիսի 16-ին Մալիշկայի մշակույթի տանը հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտերի մասնակիցների և իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրած անմահ հերոսների հիշատակին:
«Կյանքս՝ կյանքիդ գնով» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը, հերոսների ծնողներ, հարազատներ և ընկերներ:
Միջոցառումը միտված էր ոչ միայն երախտագիտության խոսքեր հայտնելու մեր հերոսներին և նրանց հարազատներին, այլև իր մեջ պարունակում էր հայրենիքի զարգացման և ամրապնդման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ, որպեսզի մեր պատմության էջերից մեկընդմիշտ բացառենք նման արհավիրքների կրկնությունը:
Կարդացեք նաև
Ի թիվս հազարավոր հայ քաջորդիների, Մալիշկա համայնքի հերոսներն առանց վարանելու գնացին հայրենիքի սահմանները պաշտպանելու:
Կռվում էին քաջ գիտակցելով՝ ում հետ և ինչի համար, ուստի այս պատերազմում չկար չգիտակցված մահ, և այս Վարդանանց կարգախոսի ներքո անմահացան մեր հայորդիները՝ հանուն ընտանիքի, հանուն սեփական հայրենիքում ազատ, անկախ ապրելու իրավունքի:
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ