Վաղը Սկոպյեում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի յոթ ըմբիշից բաղկացած հավաքականը:
Կայացել է մարզիկների կշռման արարողությունը եւ վիճակահանությունը: Մեր ըմբիշների մեկնարկային մրցակիցներն են. 57 կգ՝ Նիկլաս Ստեխել (Գերմանիա)-Կարեն Զուրաբյան, 61 կգ՝ Արտյոմ Կրիվենկով (Ուկրաինա)-Ռազմիկ Պապիկյան, 65 կգ՝ Հրաչյա Մարգարյան-Գիորգի Տխոլաձե (Վրաստան), 70 կգ՝ Արման Անդրեասյան-Դանիիլ Ամելյանչուկ (Բելառուս), 74 կգ՝ Հրայր Ալիխանյան-Սայմոն Մարշլ (Ավստրիա), 79 կգ՝ Արման Ավագյան-Պատրիկ Վլաձյուկ (Լեհաստան), 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան-Թիմոն Հասլվանտեր (Ավստրիա)
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ