Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սաղաթելյան. Այն, ինչ մենք կոչում ենք «նիկոլիզմ» և դրա հարուցիչը՝ «նիկոլավիրուս»-ը, մուտացված պոպուլիզմի օրինակ է. Tert.am

Մայիս 16,2021 20:33

Տեղեկատվության ոլորտում, ինչպես սննդակարգում, դու այն ես՝ ինչ ուտում ես: Փաստացի մեր ժողովրդի, պետության թուլությունը նրանից է, որ վերջին երեք տարիներին մեզ կերակրում են անորակ, սուտ տեղեկատվական սնունդով: Այս մասին «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Մենք ունենք իշխանությունը զավթած մի անձնավորություն, որը մեր երկրում ստեղծել է մանիպուլյացիաների և ստի կայսրություն և տարածում է այն, ինչ մենք հիմա կոչում ենք «նիկոլավիրուս»: Դա անպատախանատվությամբ, ստի, կեղծիքի, մանիպուլյացիների վրա հիմնված, չարություն սերմանող կառավարման համակարգ է, որը թունավորում է մարդկանց ուղեղները, հոգիները, խեղում է մտածելակերպը և շեղում արժեքները, որի ականատեսն ենք մենք լինում: Այն, ինչ մենք կոչում ենք «նիկոլիզմ» և դրա հարուցիչը՝ «նիկոլավիրուս»-ը, «նիկուլիզմ»-ը դա, ըստ իս, մուտացված պոպուլիզմի օրինակ է»:

Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ պոպուլիստներն եկել են իշխանության: Սակայն պոպուլիզմը կարող է մեծ վտանգներ ներկայացնել մեր նման անցումային փուլում գտնվող երկրների համար:

Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը ստով փորձել է ամրապնդել իր իշխանությունը, անցկացնել բաժանարար գծեր և աղճատել պետության գաղափարը.

«Պետության փիլիսոփայության մեջ քաղաքական որոշումներ ընդունողները մի կողմից և իրավական համակարգերը պետք է ապահովվեն պետության բնականոն գործունեությունը մեր պարագայում դառել են երկու կողմեր, ոորնք իրար «պասեր»-ով արտադրում են սուտ և կեղծիքներ և ուղղված են քաղաքական ընդդիմադիրներին ճնշելու, ժողովրդին մանիպուլացնելու և ազատ խոսքը խեղդելու»:

https://www.youtube.com/watch?v=ytp9wv8VBYE

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31