Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ բնակավայրում, ըստ Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանի, ավարտվել են։
Ըստ որոշ տեղեկությունների, հակառակորդը պետք է նահանջի, բայց հետո դիրքեր պիտի ունենան, որոնք հայկական բնակավայրերի մոտ չեն լինելու։
Մենուա Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հստակ ոչինչ չգիտի, ինչ-որ նախապայմաններ են առաջարկվել , եւ այս պահին տեղեկատվությունը ճշտում է։ «Բանակցություններին մասնակցել են առաջին բանակային կորպուսը, գենշտաբը»,– ասել է Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ բանակցություններն ընդհատվել էին երեկ, իսկ այսօր շարունակվեցին ժամը 14–ին։ Ըստ մեր աղբյուրի՝ դրանք տևեցին հինգ ու կես ժամ։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ