Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։
Ծրագրերից օգտվել է արցախցիների 97 %-ը։
Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնք, սակայն, օպերատիվ կերպով քնարկվելով և վերլուծվելով ստացել և ստանում են ընթացք:
Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին, կրկին ներկայացնում ենք անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը.
- Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ։
- Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 300.000 դրամ։
- Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների միանվագ աջակցություն՝ յուրաքանչյուր քաղաքացու 250.000 դրամ։
- Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500.000 դրամ։
- Անհայտ կորածների ընտանիքներին որպես աշխատավարձ տրամադրվող ֆինանսական օժանդակություն՝ 6 ամիս շարունակ 300.000 դրամ։
- Միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներին ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց․
- առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3.000.000 դրամ,
- երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դրամ,
- երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դրամ,
- հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ,
- քաղաքացիական անձանց շրջանակներում զոհերի ընտանքիներին՝ 5.000.000 դրամ։
- Չափահաս անձանց տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ։
- Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝ 20.000 դրամ
Զբաղվածության 2 ծրագիր.
Կարդացեք նաև
- Աշխատավարձի և վերապատրաստման համար 3 ամիս շարունակ՝ 100.000 դրամ,
- Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց։
- Պրոթեզավորման ծրագիր,
- Տեղահանված ընտանիքիների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում,
- Տեղահանված բնակչության ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում),
- Զոհվածների հողարկավորության համար տրամադրվող 700.000 դրամի ծրագիր,
- Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսերի ծրագիր՝ 1.400.000 դրամ,
- Զոհված զինծառայողների ընտանիքիներին ֆինանսական օժանդակության և կենսաթոշակի նշանակում և միանվագ տրամադրում 1000+ հիմնադրամի կողմից։
- Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ աջակցության տրամադրում։
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ