Սիրելի հայրենակիցնե՛ր, Մայր հայրենիքը վտանգի տակ է։ Թշնամին մտել է Հայաստանի սահմաններից ներս։
Պատրաստ եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Կարող եմ օգտակար լինել բանակի, դիվիզիայի, գնդի, գումարտակի, վաշտի կամ դասակի գործողություններին։ Հայ ժողովուրդն ունի հազարավոր քաջարի և խիզախ զավակներ հայրենիքում և սփյուռքում։
Կոչ եմ անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։
Մոռանանք միջանձնական և միջկուսակցական խնդիրները։
Կարդացեք նաև
«Մոռանալ անկարելի է,
Անուշ կյանքս Հայաստանն է,
Բոլոր սրտի ու խոր մտքի
Հառաչանքս Հայաստանն է»։
Ջիվանի
Նորայր ԹԵՎԱՆՅԱՆ
Մոսկվայի հայ համայնքի նախագահ