«Հայ ազգային կոնգրեսի» այսօրվա համագումարից հետո լրագրողները կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է Սյունիք ադրբեջանցիների ներխուժման պատճառով ընտրությունները չեղարկվեն։
«Ամեն ինչ էլ հնարավոր է»,-արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Hraparak.am-ի հարցին ի պատասխան, թե Սյունիքի առնչությամբ, ի վերջո, ի՞նչ կասի, առաջին նախագահը պատասխանեց․ «Պետք է երկիր ունենայինք, որ նման բան չլիներ․․․ ե՞րբ ունեինք․․․ ճիշտ ընտրություն կատարեք՝ կունենանք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ