Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկս մերժելը նշանակում էր, որ Քոչարյանն առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ բացառապես Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով»․ Տեր-Պետրոսյան

Մայիս 16,2021 15:25

«Ի՞նչ է նշանակում երեք նախագահներին ազգային համաձայնության դաշինքով մասնակցելու իմ առաջարկն այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ես ունեցել եմ մեղմ ասած ոչ բարեկամական հարաբերություններ։ Պատասխան․ նկատած կլինեք, որ սա վերջին շրջանում ՀՀ-ում ամենաշատ քննարկվող հարցն է։ Հրապարակ են նետվել հազար ու մի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ  եւ տարակուսանքներ, սակայն միայն քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջակի քաղաքական բովանդակությունը»,-«Հայ ազգային կոնգրեսի» այսօրվա համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նա նշեց․ «Եվ դա անգամ այն պարագայում, երբ նրանց ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ այդ համոզմունքի բանալին։ Այն է՝ մի կողմից խափանել Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որեւէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով։ Այդ դեպքում ո՞վ էր զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Իմ կարծիքով անհրաժեշտ է ձեւավորել տեխնոկրատների ճգնաժամային կառավարություն՝ լուրջ հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ։ Մյուս հարցը՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես մերժեց իմ առաջարկը։ Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում էր, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ բացառապես Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով։ Ուրիշ մոտիվացիա նա չուներ։ Սերժ Սարգսյանի պարագան այլ է։ Նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ մասնակցելով ընտրություններին՝ պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության հանդեպ եւ ՀՀԿ-ականների թեկուզ փոքր խմբի ներկայացված տեսնել ԱԺ-ում։ Սա մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, բայց կապ չունի պետական շահի գիտակցության հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31