Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»․ Տեր-Պետրոսյանը 98թ․-ից մի գաղտնիք բացահայտեց

Մայիս 16,2021 15:21

«Ինչո՞ւ նախընտրեցի 23 տարի առաջ հրաժարվել նախագահի պաշտոնից։ Պատասխան․ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նպատակով։ Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը, որի անունը չեմ տալիս, հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությանը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից»,-«Հայ ազգային կոնգրեսի» այսօրվա համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նա շարունակեց․ «Մի տերմին կա՝ առնետազավք․․․ մի գաղտնիք բացահայտեմ։ Անշուշտ, իշխանության ներսում, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումներից։ Այդ թվում՝ բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակներից ես ստացել եմ լուրջ առաջարկներ եւ այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն։ Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ ՌԴ-ից՝ հանձինս նախագահ Ելցինից։ Ես մերժել եմ աջակցության բոլոր առաջարկները՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։ Չեմ չափազանցնում՝ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի։ Իսկ ժողովրդին ես դիմել եմ «Պատերազմ եւ խաղաղություն» հայտնի հոդվածով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31