«Ո՞րն է արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը։ Պատասխան․ մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին վերջին 23 տարում՝ մեր իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով»,-«Հայ ազգային կոնգրեսի» այսօրվա համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Նա նշեց․ «Պարտության հիմքը դրվել է 1998թ․-ին՝ այդ իշխանության որդեգրած ստատուս քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ, ինչը եղավ ՀՀ-ի, Ղարաբաղի վերջը»։
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 23 տարի մեր իշխանությունները դրսեւորել են խաղամոլի վարքագիծ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ