Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակն է»․ Լեւոն Զուրաբյան

Մայիս 16,2021 12:50

«Հայկական քաղաքական կյանքում խոր արմատներ թողած ցնդաբանություն կա, թե Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է եւ իբր իրականացնում է Տեր-Պետրոսյանի պլանը։ Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում եւ Արցախում Նիկոլ Փաշինյանն իրականացրել է ուղիղ այն, ինչը փորձել էր կանխել Տեր Պետրոսյանի պլանը»,-«Հայ ազգային կոնգրեսի» այսօրվա համագումարում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Նա նշեց․ «Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հենց ոչմիթիզականների պլանը, որովհետեւ նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող։ Այդ հողը նրանից եւ Հայաստանից գրավեցին ուժով, հազարավոր զինվորների արյան գնով։ Քանի որ նա հենց իրականացրեց ոչմիթիզականների պլանը, ճիշտ է նրան համարել հենց նրանց՝ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» հոգեզավակը։ Արդարության համար նշենք, որ 2008թ․ Նիկոլը կիսում էր Արցախյան հակամարտության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012թ․-ին ՀԱԿ-ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես նա խզեց կապերը մեր հետ, իսկ 2015թ․-ին սկսեց բացահայտ քննադատել Տեր-Պետրոսյանին՝ ոչմիթիզականության դիրքերից»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31