«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Իսկ հիմա՝ չոր փաստեր։
Նախ, ՊՆ-ի՝ երեկ երեկոյան հրապարակած հաղորդագրությունից.
«Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը … առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից»։
Այսինքն թշնամին շարունակում է մնալ ՀՀ տարածքում։ Ավելին, հեռանալու համար ինչ-որ նախապայմաններ է առաջ քաշում։
Հաջորդը. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին»։
Կարդացեք նաև
Այսինքն ոչ մի բան երեկվանից չի փոխվել, ինչը հաստատում են նաև հաջորդ տողով.
«Բոլոր երեք ուղղություններում … այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել»։
Այնուհետև. «Երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»։
Քանի որ հաղորդագրությունը մայիսի 15-ին է, նշանակում է խոսքը մայիսի 14-ի մասին է։ Կոնկրետ որ տարածքներից են ադրբեջանցիները հեռացել և ինչ չափով, որևէ հստակություն չկա։
Այսինքն, երբ քարոզչական լայլայները մի կողմ ենք դնում, չոր մնացորդը սա է.
1. 3 ուղղությամբ էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ ՀՀ տարածքում։
2. Բանակցությունները դեռևս ոչ մի բանի չեն բերել։
Կարևորը՝ նիկոլական քարոզիչները Ավինյանի ֆոտոներն են տարածում Տիկտոկում՝ «Հայոց առյուծներ» երգի տակ…