«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթունավտանգ իրադրության պայմաններում Ադրբեջանում այսօր մեկնարկում են խոշորամասշտաբ զորավարժություններ։
Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։
Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է։
Կարդացեք նաև
Ժամանակը մեր դեմ է աշխատում։