Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը
Անձամբ պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ ձեռնարկվող կամ ձեռնարկվելիք գործողություններին։
Ըստ օդում կախված (Գորիսի շուկա) և համացանցային լուրերի (Հրանտ Բագրատյան, Միկա Բադալյան) ազերաթուրքական հրոսակների կողմից մայիսի 12-ին և 13-ին ՀՀ սուվերեն տարածքները զավթած հատվածներում՝ Վերին Շորժայում երկու հենակետ և Իշխանասարի լեռնազանգվածում երեք հենակետ, հայ դիրքապահների հետ միասին մնացել են թշնամու վերահսկողության տակ։
Եթե լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել դիրքապահների կյանքը և առողջությունը պաշտպանելու նպատակով, այլապես կունենանք նոր զոհեր և պատանդներ։