Արձագանքելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին՝ հայտարարում ենք, որ «5165» շարժումը աջակցություն է հայտնում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի մշակմանը և պատրաստակամ է ներգրավվելու հետագա աշխատանքներում:
Ավելին, առաջարկում ենք ձևավորել ազգային համաձայնության խորհուրդներ՝ համազգային ռեսուրսի մոբիլիզացիայի, օպերատիվ գործողությունների պլաններ մշակելու և ցանկացած սցենարի պատրաստվելու նպատակով: Մնում ենք այն համոզման, որ առանց ուժերի անվերապահ համախմբման չենք կարող դիմակայել այս իրավիճակին:
«5165» ՇԱՐԺՈՒՄ