«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով, առանց որեւէ դաշինքի: Այս մասին այսօր կուսակցության համաժողովում հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
«Մենք գնալու ենք վարչապետի մեր թեկնածուով: Բացում եմ հիմա փակագծեր: Կա կուսակցության մեջ այսպիսի դիսկուրս. կուսակցությունն ինձ առաջարկել է ցուցակը գլխավորել: Եվս մեկ-երկու օր անց առանձին մամուլի ասուլիսով կներկայացվի եւ ցուցակն ամբողջությամբ եւ իմ հավանական համաձայնությունը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը ու նաեւ տեղեկացրեց, որ «Ալյանսի» շարքերը համալրել է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ