Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը ՀԱԿ-ի՝ ընտրություններին միասին չգնալու մասին․ «Այս մոտեցումը շատ ավելի արդյունավետ է»

Մայիս 15,2021 18:16

Մեր  նպատակները նույնն են ՝ անվտանգ եւ զարգացող Հայաստան։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ի պատասխան հարցի՝  ինչո՞ւ ՀՀԿ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները  չհամագործակցեցին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա գլխավորած դաշինքի հետ։

Պարոն Հարությունյանի խոսքով․ «Մենք բոլորս գիտակցում են, որ միակ միջոցը նպատակին հասնելու այս ազգակործան իշխանությունների հեռացումն է, այնուամենայնիվ կան մոտեցումներ, որոնք տարբերվում են: Սա ամենեւին չի նշանակում, որ մենք չենք համագործակցում, մենք համագործակցելու ենք, ուղղակի ընտրողներին առաջարկել ենք նաեւ այլընտրանք, այս պահին խնդիրը մեկն է՝ միասնական նպատակների համար, բայց տարբեր ճակատներով հասնել այս իշխանություններից ազատվելուն»։

Հարցին՝ սահմանին ստեղծված իրավիճակն արդյո՞ք չի խոսում այն մասին, որ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններին միասին գնալու առաջարկն անհրաժեշտություն էր, եւ դա կլուծեր խնդիրը, պարոն Հարությունյանը պատասխանեց․ «Այն, որ ընդդիմադիր ուժերը գնում են տարբեր  ճակատներով պայքարի, ամենեւին չի նշանակում ուժերի փոշիացում, ավելին՝ ես վստահ եմ, որ այս մոտեցումն ավելի ճիշտ է։ Ռեալպոլիտիկի տեսակետից այս մոտեցումը շատ ավելի արդյունավետ է։ Մենք ուղղակի կուզենայինք, որ բոլոր այն ուժերը, որոնք եւս համարում են այս իշխանություններին ազգակործան, չսահմանափակվեն միայն հայտարարություններով, այլ՝ անցնեն գործի»։

Հարցին՝ հնարավո՞ր է «Պատիվ ունեմ»-ի նախընտրական դաշինքին միանա նաեւ ՀԱԿ-ը, պարոն Հարությունյանը պատասխանեց․ «Ես արդեն նշեցի՝ այս պահին առաջնահերթ խնդիրն այս իշխանություններից ազատվելն է, ուստի մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր համախոհ քաղաքական ուժերի հետ, ում հետ մենք տեսնում ենք, որ ունենք ընդհանուր մոտեցումներ՝ նույն նպատակին հասնելու համար։ Մենք ոչինչ չենք բացառում, մենք միայն բացառում ենք աշխատել այն ուժերի հետ, որոնք կեղծ ընդդիմություն են, ստեղծված են իշխանության կողմից, որպեսզի փոշիացնեն ընդդիմության ձայները»:

Թե ովքեր են այդ կեղծ ընդդիմադիրները, պարոն Հարությունյանն անուն չտվեց, ասաց՝ ընտրությունների նախաշեմին բոլորը կհամոզվեն, թե ովքեր են կեղծ ընդդիմադիրները․ «Եթե չհամոզվեն, ապա մենք դա կբացահայտենք»։

Դաշինքի՝ ընտրություններում հաղթելու հնարավորության մասին էլ պարոն Հարությունյանն ասաց՝ ձգտելու են առավելագույնին․ «Ավելին, մենք տեսնում ենք, որ օր-օրի նվազում է իշխանությանը հավատացողների թիվը եւ մարդիկ սկսում են հասկանալ, որ նրանք վարում են ազգակործան քաղաքականություն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31