Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը՝ նկատելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի գրասենյակի պատերին փակցված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշաններով և Փաշինյանի նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներ, այցելել է գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչո՞ւ է ապաքաղաքական և ռազմահայրենասիրական կառույց համարվող ԵԿՄ-ի գրասենյակը ծառայեցվում իշխանական նախընտրական քարոզչամեքենային, կամ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵԿՄ-ի գրասենյակի պատերը ողողված են իշխանական նախընտրական կարգախոսներով գրությամբ պաստառներով:
Լսելով հարցադրումը՝ գրասենյակում գտնվող մի քանի տղամարդիկ հարձակվել են Լիա Սարգսյանի վրա, քաշքշել, հրմշտել, խփել հեռախոսին, վիրավորել, անվանել «դավաճան», «խոպանչի», «շանտաժիստ» և այլն:
Լրագրողի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացրել է ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի նախագահ ներկայացող ոմն Արմեն Շահբազյանը և պատասխանատու ներկայացած ոմն Արթուր անունով մեկը:
Լրագրողը հասցրել է ձայնագրել Էջմիածնի ԵԿՄ-ականների հիշյալ պահվածքը ներկայացնող որոշ հատված, որը ներկայացնում ենք ստորև:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=pjLygMKw7CE
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում