Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան․ «Պարոն Վանեցյանը հավատացել է շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրեն հրամցվում էին, սակայն արագ հասկացել է, որ դրանք ընդդիմախոսներին ճնշելու համար էին»

Մայիս 15,2021 16:43

ՀՀԿ  եւ «Հայրենիք» կուսակցությունների միջեւ «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագրի ստորագրումից հետո դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կկազմեն, եթե ընտրություններին բավարար ձայն ստանան, ասաց՝  պատրաստ են կոալիցիա կազմել ցանկացած առողջ ուժերի հետ,  որոնք հետապնդում են նույն նպատակը՝ անվտանգ դարձնել Հայաստանն ու զարգացնել այն, իսկ թե ում հետ կկազմվի կոալիցիա, կախված է ընտրությունների արդյունքից․«Այնուամենայնիվ, որ մենք  չունենք քաղաքական ամբիցիաներ՝ վասն հայրենյաց»։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախընտրական ցուցակը կհրապարակվի շուտով․ «Այն կազմված է արդյունավետությունից ելնելով, բայց պետք է ասեմ՝ երկու կուսակցություններն ունեն այնքան մեծ կադրային պոտենցիալ,  որ կարող էինք հանգիս  կազմել 10 իրար չկրկնող  ցուցակ։

Նա նաեւ ասաց, որ  չի լինելու դաշինքի ընտրական ցուցակում,  քանի որ, ըստ Դավիթ Հարությունյանի, պատգամավորական մանդատը միակ միջոցն ու  հնարավորությունը չէ քաղաքական գործունեություն ծավալելու համար:

Նշենք, որ դաշինքի վարչապետի թեկնածուն Արթուր Վանեցյանն է։

Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով ՀՀԿ-ի մասին Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ասաց․«Վերջերս բացահայտված տեղեկություններն ապացուցեցին, որ 3 տարի է, ինչ իրավապահ համակարգը անմիջականորեն ղեկավարվում է պետության ղեկին կանգնած մարդու աշխատակազմի կողմից: Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց իր ելույթում, որ պարոն Վանեցյանը առաջին փուլում իսկապես հավատացել է, որ նպատակները վեհ են, հավատացել է այն շրջանառվող կեղծ լուրերին, որոնք իրան հրամցվում էին, սակայն շատ արագ հասկացել է, որ դրանք մեկ նպատակ են հետապնդում՝ ճնշել ընդդիմախոսներին, եւ կանգ է առել ու կոչ արել՝ դադարեցնել այդ մոտեցումը»։

Սյունիքի մարզի իրավիճակի եւ հնարավոր ռազմական դրության հայտարարման մասին էլ պարոն Հարությունյանն ասաց՝ Հանրապետականն ի սկզբանե  դեմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, քանի որ համարել էր, որ  ընտրությունների անցկացումը  կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ ճգնաժամային իրավիճակների:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝  մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի․«Եվ միշտ, ըստ անհրաժեշտության, վերցրել ենք զենքը մեր ձեռքը, անգամ գործադիր մարմնի շատ անդամներ եղել են ռազմաճակատում, «Հայրենիք» կուսակցության ղեկավարն էլ  է եղել ռազմաճակատում։ Եթե լինեն ռազմական գործողություններ, մենք չենք վարանի եւս մեկ անգամ զենքը վերցնել մեր ձեռքը»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31