Այսօր ՀՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման մասին հուշագիր են ստորագրել, ապա դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է դաշինքի կարգախոսը եւ խորհրդանիշը։
Դաշինքի խորհրդանիշը հնգաթեւ աստղն է, որը, Դավիթ Հարությունյանի ներկայացմամբ, քրիստոնեության ամենաառաջին խորհրդանիշն էր․ «Սակայն այն մեզ համար խորհրդանշում է նաեւ ծառայությունը հայրենիքին եւ մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակները, մեր նախնիների սխրանքները, մարդկային երազանքը եւ բարձր որակը»։
«Պատիվ ունեմ» դաշինքի կարգախոսն է՝ «Ուղղիր մեջքդ: Կպնե՛նք գործին, որ ապրենք»: Պարոն Հարությունյանը մեկնաբանեց նաեւ կարգախոսը․«Ուղղիր մեջքդ՝ մեզանում հետևողականորեն սերմանվել է հուսահատությունը, մեզ փորձում են զրկել հայ լինելու հպարտությունից, իսկ հայ ժողովուրդը պետք է վերականգնի եւ վերագտնի իր արժանապատվությունը, վեհությունը՝ կրկին հավատալով իր ուժերին: Կպնե՛նք գործին՝ պետք է պատրաստ լինենք աշխատանքի եւ պայքարի միջոցով վերահաստատել սեփական հայրենիքում մեր ապրելու իրավունքը: Որ ապրենք՝ իրականությունը ռիսկերով լի է, որոնք սպառնում են հային եւ նրա հավաքական գոյությանը, դարեր շարունակ մեր նախնիները պայքարել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ունենալ հայրենիք եւ ապրել որպես հայ։ Մենք պետք է ապրենք եւ արարենք մեր հայրենիքում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ