«Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ դաշինքի ցուցակում չի լինելու, բայց դա չի նշանակում ընտրություններին չմասնակցել։
«Ինչո՞ւ ցուցակում չեմ, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետեւ տարրական քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում՝ նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն։ Իսկ ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլեւս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես ընդամենը իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ ինչո՞ւ՝ շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի պետական բարձր պաշտոնում»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ արդյոք ճիշտ են այն լուրերը, որ Սերժ Սարգսյանն է նախընտրական ցուցակը կազմել, վերջինս պատասխանեց․«Ոչ։ Խնդրում եմ այդ պրովոկացիոն բամբասանքներին չհավատալ։ Մենք հավասար դաշնակիցներ ենք, եւ այդպես էլ աշխատելու ենք»։
Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին հարցին ի պատասխան էլ պարոն Սարգսյանն ասաց՝ այլեւս գերագույն գլխավոր հրամանատար չէ։ Դիտարկմանը՝ գոնե մի խորհուրդ տայիք, կարծիք հայտնեիք, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց․«Ի՞նչ կարծիք հայտնեմ։ Ուզո՞ւմ եք հիմա բոլորին կոչ անեմ այ այստեղով սկսած առաջնագիծ ձեւավորենք՝ հանկարծ որ Երեւանին վտանգ չսպառնա»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ