Իրանի արտգործնախարարի խոսնակ Սայեդ Խաթիբզադեն Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել, հաղորդում է IRNA-ն:
Խաթիբզադեն ընդգծել է տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու կարևորությունը և կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ցանկացած վեճից և հարգել սահմանները:
«Իրանը նրբանկատորեն և ճշգրտորեն հետևում է հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանին վերջին զարգացումներին և հույս ունի, որ կողմերը խելամտորեն և խաղաղ ճանապարհով հնարավորինս արագ կլուծեն վեճը»,- ասել է խոսնակը՝ հավելելով, որ Իրանը պատրասրակամ է օգնել երկու երկրներին այդ հարցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ