ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
Սեւ լճի մասին․ ադրբեջանական կողմի միակ ապացույցը, որը լայնորեն շրջանառվում է ադրբեջանական մամուլում, այն է, որ 1987 թ. նոյեմբերի 17-ին Ադրբեջանի մինիստրների սովետի որոշմամբ ստեղծվել Գարագյոլի պետական արգելոցը, որի մեջ մտնում է Սեւ լիճը (“Гарагёльский заповедник, созданного постановлением Совета Министров Азербайджанской ССР от 17 ноября 1987 года”)։
Իրականում այդ ժամանակ ստեղծվել է Սեւլիճ-Գարագյոլ միջհանրապետական արգելոցը, եւ նման մի որոշում ստորագրվել է նաեւ Հայաստանի մինիստրների սովետի կողմից։
Արգելոցը գտնվում էր Հայկական ՍՍՀ Գորիսի եւ Ադրբեջանական ՍՍՀ Լաչինի շրջաններում, ընդ որում լճի միայն հյուսիս-արեւելյան մի փոքր մասն էր, որ գտնվում էր սահմանից այն կողմ, իսկ արգելոցը պահպանվել է Հայաստանի կողմից եւ աշխատակիցները միշտ եղել են հայաստանցիները։
Կարդացեք նաև
Սա նշանակում է, որ Սեւ լիճը որեւէ կերպ, որեւէ հիմնավորմամբ, որեւէ քարտեզով, որեւէ ժամանակաշրջանում չի եղել ու չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Կից՝ 1990 թվականին հրապարակված Заповедники СССР. Заповедники Кавказа / Под общ. ред. В. Е. Соколова, Е. Е. Сыроечковского. — М.: Мысль, 1990. — 365, [2] с.: ил., карт. — С. 320. ISBN 5-244-00432-8 հրապարակումը։