Մի քանի օր առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշի մարզում էր:
«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, չնայած նրան, որ կուսակցական չէ, խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է Արման Բաբաջանյանի կուսակցությամբ:
ՀԺ-ի այն հարցին՝ ինքն է՞լ է ընտրություններին մասնակցելու «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ, Ստյոպա Սաֆարյանն ասաց.
«Ես արդեն Տավուշում էի, երբ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները եկել էին Տավուշ, այդպես ես էլ միացա նրանց: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն, այո՛, ես պարոն Բաբաջանյանից առաջարկ ստացել եմ, դրա համար շատ շնորհակալ եմ»:
Կարդացեք նաև
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում