Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Ազիզյանին կալանավորելու միջնորդությունը:
Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Ազիզյանի փաստաբան Գոռ Սաղոյանից: Փաստաբանը հայտնեց, որ դատավոր Վահագն Մելիքյանը Արմեն Ազիզյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել: Իսկ կալանավորելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:
Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում