Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանի ռեկտոր․ Կառավարության հետ կապված խնդիր չենք տեսնում․ «Հայկական ժամանակ»

Մայիս 15,2021 10:16

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մինչեւ այժմ որեւէ դիրքորոշում չէր արտահայտել բուհերի կառավարման բարձրագույն մարմիններում՝ հոգաբարձուների խորհուրդներում ներկայացված անդամների համամասնության փոփոխությանը վերաբերող կառավարության որոշման մասին:

ԵՊՀ-ն, ինչպես հայտնի է, խիստ ընդդիմանում է այդ որոշմանը եւ նույնիսկ հայտարարել է դատական կարգով բողոքարկելու վճռականության մասին, նաեւ դիմել ՄԻՊ-ին՝ ՍԴ-ում այդ հարցը քննարկման առարկա դարձնելու համար:

Այնինչ, ընդունված որոշումը, ԵՊՀ-ից բացի վերաբերում է նաեւ Շիրակի պետական ու Մանկավարժական համալսարաններին: Քննարկումների, քննադատությունների այս հոսքի մեջ, սակայն, վերջին երկու բուհերը լռություն էին պահպանում: Համենայնդեպս՝ հրապարակային ոչ դրական, ոչ էլ բացասական կարծիք չլսեցինք:

ՇՊՀ-ից «Հայկական ժամանակին» ասել են, որ սպասում են ՍԴ որոշմանը, որին էլ կհետեւեն որպես օրինապահ քաղաքացի: Նշել են նաեւ, որ բուհն արդեն յոթ ամիս հոգաբարձուների խորհուրդ չունի:

Ինչ վերաբերում է Մանկավարժական համալսարանին, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին ուղղված մեր հարցերի պատասխանը փոխանցեցին բուհի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

– Պարոն Միրզախանյան, ինչպիսի՞ն է ՀՊՄՀ-ի դիրքորոշումը՝ բուհերի վերաբերյալ Կառավարության նոր որոշման մասին:

– Փիլիսոփայական:

– Իսկ առաջարկվող համամասնությունը վնասո՞ւմ է բուհական ինքնավարությանը:  Խորհրդի կազմում՝ պրոֆեսորադասախոսական կազմից 2 անդամ ունենալու հանգամանքը ինչպե՞ս կգնահատեք:

– Հետաքրքրական:

– Բուհական ներկայացուցիչների հիմնական մտահոգություններից է նաեւ այն, որ ունենալով ձայների գերակայություն՝ Կառավարությունը ռեկտորի պաշտոնում «իր ուզած մարդուն» կնշանակի. այստեղ որեւէ խնդիր տեսնո՞ւմ եք:

– Կառավարության հետ կապված խնդիր չենք տեսնում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31