Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 15,2021 09:48

Մայիսի 15-ից հայկական ատոմային էլեկտրակայանը 141 օրով դադարեցնում է աշխատանքը։ Կայան, որ մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից։

Փաստորեն՝ այսօրվանից մինչեւ հոկտեմբեր Հայաստանի էներգետիկ համակարգի համար շատ դժվար փուլ է լինելու։ Բացի այն, որ ատոմային կայանը սովորականից ավելի երկար է կանգնելու, զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ, հասկանալի ու ցավալի պատճառներով Արցախից 330 մլն կՎտժ էլէներգիա չենք ստանա։ Արդյո՞ք սա չի հանգեցնի էներգետիկ խնդիրների եւ, իբրեւ դրա հետեւանք, հովհարային անջատումների։

«ՀՀ»-ն այս հարցն ուղղեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանին։ «Ամեն դեպքում սա «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի լուծելիք խնդիրն է, բայց նախնական, երբ կազմվում էին տարեկան գրաֆիկները, օպերատորը մեր կայանի կանգառի ժամանակ որեւէ խնդիր չի տեսել։ Եվ հիմա կարծես քննարկվում է այս ընթացքում նաեւ Վրաստանից էլէներգայի ներմուծման հարցը, քանզի ավելի էժան է։ Երեւանի ՋԷԿ-ը երեւի կմնա ռեզերվում»,- պարզաբանեց Մ․ Վարդանյանը։
Ինչո՞ւ 141 օր, այսքան երկար, չէ՞ որ սովորաբար կանգերը 2-2,5 ամիս էին տեւում…»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31