Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընտրությունները Հայաստանում քողարկված օրհնությո՞ւն են լինելու, թե՞ ներկա աղետալի վիճակի սաստկացումը․ «Ազգ»

Մայիս 15,2021 09:44

Ներկա դրությամբ երկու գլխավոր ուժեր են պայքարում իրար դեմ՝ Փաշինյանն ու Քոչարյանը:

Քոչարյանի դաշինքը քաղաքական բավական մեծ աղմուկ է բարձրացրել, բայց դժվար է կանխատեսել, թե այն դեպի ուր է գնում: Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին մոտ 30 հազար մարդ էր մասնակցել: Սա նշանակում է, որ Քոչարյանի շարժումը նոր թափ է ստանում:

Այդ շարժման մեջ ներառված են ՀՅԴ-ն եւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը: ՀՅԴ-ի հետ առնչությունը երկսայր թուր է: Մինչ վերջինս Հայաստանում միակ քաղաքական կուսակցությունն է, որն ունի պատմություն եւ քաղաքական պլատֆորմ, նրա քաղաքական սկզբունքները ստվեր են գցում կազմակերպության վրա, քանի որ առնչվում են ժողովրդականություն չվայելող մի վարչակազմի հետ, որտեղ կուսակցությունը իր կերակրատաշտն էր հետապնդում: ՀՅԴ-ն, սակայն, նաեւ լավ կազմակերպված կուսակցություն է, ինչը կարող է գործնական օժանդակություն պարգեւել Քոչարյանի ճամբարին, եթե կարողանա բեռ չդառնալ նրա ժողովրդականությանը:

Հաջորդ առեղծվածը Սյունիքի ուժերի հետ միավորվելն է: Այդ մարզը Հայաստանի Աքիլլեսյան գարշապարն է, որտեղ Փաշինյանին արգելել էին մուտք գործել, ստեղծելով մի նախադեպ ժողովրդի կողմից ընտրված մի վարչապետի համար, որ պարտավոր է իր սահմանադրական իշխանությունը տարածել ամբողջ երկրի վրա: Մարզը նաեւ սահմանակից է Ադրբեջանին: Ինչքան շատ ներքին խնդիրներ առաջանան այդ վայրում, այնքան ավելի խոցելի է դառնում նրա ճակատագիրը:

Այդ խնդիրների վրա ավելանում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկն (իր Հայաստան այցելության ժամանակ) այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեն առանձին մի համաձայնագիր՝ իբր պաշտպանելու համար այդ շրջանը: Դա, ինչ խոսք, Մոսկվային ազատություն է տալու գործարքի մեջ մտնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ձեռք բերելու գործնական դիվիդենտներ Ռուսաստանի համար՝ սակարկելով Սյունիքի ճակատագիրը:

Քոչարյանի հետ կապված մյուս «շոուն» առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունն էր: Վերջինս հանդիպել էր Հայաստանի եւ Արցախի բոլոր նախագահների հետ եւ առաջարկել դաշինք կազմել: Նրա նպատակն էր կանգնեցնել Փաշինյանին, իր նախկին հովանավորյալին, նշելով, որ նրա իշխանություն վերադառնալը աղետալի կլիներ Հայաստանի համար:

Տեր-Պետրոսյանը հայտնի է իր խայթող բնութագրություններով եւ նրանում այդ գիծը չի փոխվել: Նա հայտարարել էր, որ Փաշինյանի իշխանության շարունակականությունը ավելի վտանգավոր էր լինելու, քան որեւէ այլ սպառնալիք, որ կարող էր գալ Ադրբեջանից կամ Թուրքիայից: Նրա առաջարկը, սակայն, ուշադրության չարժանացավ:

«Բարգավաճ Հայաստանը», որն «Իմ քայլից» հետո ամենամեծ ֆրակցիան է կազմում խորհրդարանում, առանձին է մասնակցելու ընտրություններին: Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցությունը ղեկավարելու է Արմեն Աշոտյանը, որ դաշինք է կնքում անվտանգության ծառայությունների նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ: Տեր-Պետրոսյանի «Ազգային կոնգրեսը» դեռ պետք է գտնի իր պլատֆորմը, նախկին երկու նախագահներին համոզել չկարողանալուց հետո:

Ռուսաստանի երկդիմի պահվածքը դուռ է բացել արեւմտամետ ուժերի առաջ: Առայժմ երեք կուսակցություններ բացահայտորեն արեւմտամետ դիրքորոշում են որդեգրել: Ազգային ժողովրդական բեւեռ խմբավորումը, որի մեջ մտնում են Սասնա Ծռերն ու Խզմալյանի եվրոպական կուսակցությունը, ինչպես նաեւ «Հանուն Հանրապետության» եւ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունները, համապատասխանաբար Արման Բաբաջանյանի եւ Լեւոն Շիրինյանի ղեկավարությամբ: Այս կուսակցությունները վճռականորեն որդեգրել են հակառուսական պլատֆորմեր: Կան նաեւ նմանատիպ փոքր խմբավորումներ, որոնք գործընկերների են որոնում դեռ: Կացությունը հեղհեղուկ է, նոր խմբավորումներ կարող են կազմվել, կամ եղածներից մի քանիսը կարող են անէանալ:

Ժողովրդի մոտ նկատելի է համընդհանուր անտարբերությունը, որովհետւ քաղաքացիները հոգնել են չհիմնավորված խոստումներից: Իսկ բեւեռացումը հասարակությանը բաժանել է խմբավորումների: Վերոնշյալ հարցումերի տվյալերով բնակչության 44 տոկոսը ոչ մի կուսակցության էլ չի պաշտպանում, իսկ 45 տոկոսն էլ դժգոհ է կուսակցությունների ընտրած քաղաքական ուղղություններից: Բոլորի մտքում մի հարց է թեւածում: Ընտրությունները Հայաստանում քողարկված օրհնությո՞ւն են լինելու, թե՞ ներկա աղետալի վիճակի սաստկացումը:

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

Անգլ. թարգմանեց` Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31