Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. «Գրություն պետք է ուղարկվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ տեղյակ պահվեր, որ մեր նկատմամբ ուժ է կիրառվել»․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 15,2021 09:05

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի հատվածում սահմանը խախտելու եւ ՀՀ տարածք թափանցելու հետ կապված Հայաստանը նախօրեին հայտարարել էր, որ պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին: Սակայն պայմանագրի ոչ թե 4-րդ, այն է՝ պետության վրա հարձակման, այլ 2-րդ՝ հարձակման վտանգի ու սպառնալիքի հոդվածով:

Միջազգային իրավունքի մասնագետ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եթե 4-րդի դեպքում զինված աջակցություն պետք է լինի, ապա մյուս հոդվածով՝ պարզապես սկսում են խորհրդակցություններ տարածաշրջանային անվտանգության հետ կապված։ Անդրադառնալով այն հարցին, թե այդ դիմումից հետո ինչ գործողությունների կարող է դիմել ՀԱՊԿ-ը, զրուցակիցս նշեց, որ սկսվելու են խորհրդակցություններ, որից հետո կարող է կա՛մ ոչինչ տեղի չունենա, կա՛մ էլ՝ կարող է որոշակի ուժային գործողությունների ցուցադրություն կամ գործադրում լինի։ Ամեն ինչ կախված է հանգամանքների հետագա ընթացքից։

«Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված այս գործողությունը ոչ միայն ուժի սպառնալիքի, այլեւ ուժի կիրառման ակնհայտ դրսեւորում է։ Փաստացի ուժ է կիրառվել, որովհետեւ ՀՀ տարածք է մտել զինված ջոկատ։ Դա միջազգային իրավունքով հավասարեցվում է ուժի կիրառմանը, հետեւաբար կարելի էր օգտագործել ոչ միայն ՀԱՊԿ-ի համապատասխան գործիքակազմը, այլեւ գրություն պետք է ուղարկվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ տեղյակ պահվեր, որ մեր նկատմամբ ուժ է կիրառվել եւ դեռ շարունակվում է այդ ուժի կիրառումը։ Հայաստանն իրավունք ունի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն դիմել ինքնապաշտպանական գործողությունների, եթե բանակցություններն արդյունք չտան»,- ասաց մասնագետը՝ շեշտելով, որ խախտվել է մեր երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31