Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատարը Ժոզեպ Բորել Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել առավելագույն զսպվածություն պահպանել:
«Եվրամիությունն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին մտահոգիչ զարգացումներին: Իմ անունից Եվրոպական արտաքին գործերի ծառայության հանձնակատար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի խոսել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և ուրբաթ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ կոչ անելով կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և դեէսկալացնել իրավիճակը: ԵՄ հատուկ հանձնակատար Թոյվո Քլաարը նույնպես կապի մեջ է եղել ԵԱՀԿ գործող նախագահի հետ:
Սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է կատարվեն բանակցությունների միջոցով՝ հանուն տեղի բնակչության անվտանգության: Մենք ողջունում ենք կողմերի միջև տեխնիկական բնույթի ընթացիկ շփումները»,-ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ