Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը չգիտի՝ ոնց հետ գնա, որ խայտառակ չլինի». Էդմոն Մարուքյան

Մայիս 14,2021 23:55

«Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Իլհամ Ալիևը տպավորություն է ստացել, թե ինքը կամ իրենք մարսել են Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները»,- ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ Ալիևն էյֆորիայի մեջ է, սխալը սխալի հետևից է անում. չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերը և այլն: Այս առիթով պատգամավորն ասաց. «Սա մեզ տալիս է հնարավորություն վերցնելու այդ սխալները և պատժելու Ադրբեջանի իշխանություններին, արդյունքում նաև ժողովրդին»:

Անդրադառնալով Սյունիքի դեպքերին՝ արձանագրեց, որ բոլոր գործընկեր պետություններն էլ փաստել են, որ դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. «Սա այն դեպքը չէ, որ քարտեզի վեճ կա, սա Խծաբերդի պատմությունը չէ, ոչ մի պատմության նման չէ… Հասկանում եմ, որ ադրբեջանական կողմը քայլ է արել, առաջ է եկել. հաղթած կողմ է: Բոլորն ասում են՝ հետ գնա, բայց չգիտի՝ ոնց, ոնց հետ գնա, որ խայտառակ չլինի: Բայց ավելի խայտառակ հետևանքներ կարող են լինել: Կարող է ուղղակի հետ գնաք ոչ այնքանով, որքանով եկել եք: Ուղղակի ասեք, որ խառնել ենք քարտեզները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31