Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ նախարարը եկավ, նստեց, ելույթ չունեցավ». ՀՀ ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարություն

Մայիս 14,2021 23:45

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում միաձայն՝ 86 կողմ ձայնով ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը:

Փաստաթղթում ամրագրված է. «Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ Հայաստանի Հանրապետությունը որեւիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը»:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց՝ իրենց նպատակը արտահերթ նիստ հրավիրելու դեպքում միայն այս հայտարարությունն ընդունելը չէր, այլ որ բարձրաձայնվեն պատճառները, թե ինչու այսպես եղավ:

Անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ ՀՀ ԱԺ նիստին մասնակցությանը և լռությանը, Արման Աբովյանն ասաց. «ՊՆ նախարարը եկավ, նստեց, ելույթ չունեցավ: Տպավորություն էր, որ ուղեկցում էր կառավարության անդամներին, ու գնաց տուն: Ինչո՞ւ չխոսեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31