Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք եք ստում: Ասվել է, մարզպետներն են ասել: Մի խանգարեք ինձ». վիճաբանություն Թագուհի Թովմասյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև

Մայիս 14,2021 23:25

«Կոնկրետ իմ ծննդավայրը վտանգի տակ է, և երբ ես երկու շաբաթ առաջ ԱԺ-ում հարց էի բարձրացնում մեր սահմանների կահավորման մասին, վարչապետը հեգնանքով պատասխանեց, թե ինչ պետք է, արվում է, և լավ է, որ դու և Ադրբեջանը չեք տեսնում: Եվ հիմա լա՞վ է, որ ադրբեջանցիներն արդեն ուրիշ բաներ են տեսնում»,- Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հնչած ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Իմքայլականների՝ միասնականության կոչերի առիթով էլ ասաց. «Ո՞ւմ հետ միասնական լինենք, որ երբ իմ հայրենիքը մի քանի կմ-ով էլի փոքրացել է,  դուք շարունակում եք հայտարարություն տարածել, թե պատգամավորի տված հարցի պատճառով ադրբեջանցիները հարձակվեցի՞ն: Լո՞ւրջ եք ասում, էս ի՞նչ դիսկուրս է: Դուք հասկանո՞ւմ եք՝ մեր երկրի հետ ինչ է կատարվում»:

Թագուհի Թովմասյանը հորդորեց չստել ու օրինակ բերեց, թե ինչպես էր մարզպետն ասում, որ ադրբեջանցիները մոլորված են եղել:

Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը ընդհատեց նրան՝ գոչելով՝ ինչո՞ւ եք խաբում, նման բան չի ասվել: Թագուհի Թովմասյանն էլ պնդեց. «Ասվել է, մարզպետներն են ասել: Մի խանգարեք ինձ: Դուք եք ստում, և ես փաստերով ասել եմ, որ ստել են»:

Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Գեղարքունիքի մարզում, որտեղ չունենք ռուսական որևէ ներկայություն, Կութից ունի ահազանգ, որ քաղաքացիներն անզեն են եղել, երբ ադրբեջանցիները մտել են իրենց տարածք: Փոխանցեց, որ խնդրում են գոնե հովիվներին զենք տալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31