Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գոնե պետք է երաշխիք տաք, որ մինչև հունիսի 20-ը որևէ հայրենազրկում չի շարունակվի». Միքայել Մելքումյան

Մայիս 14,2021 23:13

«Գոնե պետք է վեր կենաք ու ասեք, որ մինչև հունիսի 20-ը մենք որոշակի երաշխիք կարող ենք տալ, որ որևէ հայրենազրկում չի շարունակվի»,-Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ մեծացել է գիտնական աշխարհագրագետի ընտանիքում, որտեղ դպրոցական հասակից ամենատարբեր քարտեզներն են եղել և մանրակրկիտ պահպանված են: Նա ասաց. «Նայում եմ, գիտեմ խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները որտեղից են սկսվում և վերջանում, ինչքան էլ դեմարկացիա, դելիմիտացիա չի եղել: Ուզում եմ ասեք՝ մեր պետությունն իսկապես այնքան թուլացել է, որ կարող ենք ամեն օր հանդիպել նման խնդիրների՞»:

Նա մտահոգություն հայտնեց, թե ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանության ներկայացուցիչների կողմից չի լսել հստակեցում, թե այս խնդիրներին կարող են լուծում տա՞լ, թե՞ մի օր կգա ու կասենք՝ պատերազմ եղավ, արդեն մեր տարածքներն ենք տալիս՝ չնայած ըստ պատգամավորի՝ տարբերություն չկա՝ Արցախի, թե ՀՀ տարածքներն ենք տալիս: Նա հույս հայտնեց, որ հունիսի 20-ից հետո կլինի ողջամիտ իշխանափոխություն, քանի որ ըստ նրա՝ այս խնդիրը օրը մեջ կարող է ի հայտ գալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31