ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում ՉԵՄ ՀԱՆՁՆՎՈՒՄ:
Ու՞մ ենք պետք մենք, եթե չկա Հայաստանը: Ու՞մ են պետք հետոյի հուշերը, գրքերն ու զրույցները, թե ինչու այսպես եղավ ու ովքեր էին մեղավոր: Մեր աչքի առա՞ջ: Մեր լռության ներքո՞: Հայաստանն այդքան սիրելով ու նրա փրկության համար գոնե մեկ անգամ վերջին կռիվը չտվա՞ծ:
Ի՜նչ աշխարհ, ի՜նչ շահեր, ի՜նչ քաղաքականություն, ի՜նչ հյուսիս ու արևմուտք, ի՜նչ հին ու նոր: Սա ուրիշ հարց է: Ուրիշ պահ է: Հայաստանի լինել-չլինելու հարցն է: Դառնանք Հայաստանի լուռ ու անզոր գերեզմանափորը եւ հետո շալվար հագած ման գանք ու գնանք մեր կանանց ծոցը մտնե՞նք: Ու ի՞նչ ասենք:
Կարդացեք նաև
Հարգում եմ բոլորիդ: Շատ բան հասկանում եմ: Որոշ բաներ չեմ էլ ուզում հասկանալ: ԿԱՄ-ԿԱՄ: Եթե Նիկոլը որոշել է, որ պետք է լինի ինքը, ու չլինի Հայաստանը, մենք պիտի կոնկրետ ասենք՝ կամ Հայաստանն ու մենք, կամ ոչ մեկս:
ՎԵՐՋ»: