Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել». Արտակ Ապիտոնյան

Մայիս 14,2021 22:55

«Երեք օրվա ընթացքում մեխանիզմը սկսում է աշխատել։ Մեխանիզմը ենթադրում է արտահերթ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ի անդամ-երկրների մեջ, որի ընթացքում էլ ձեւավորվում են համապատասխան միջոցառումների առաջարկներ։ Միջոցառումների առաջարկներն էլ կախված են իրադարձությունների զարգացումից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանն` անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի դիմումին:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հակառակորդը 250 հոգանոց զինվորականներով հատել է պետական սահմանը, դա չի՞ նշանակում, որ Հայաստանը 4-րդ հոդվածով պետք է դիմեր ՀԱՊԿ-ին, փոխնախարարը պատասխանեց, որ անհրաժեշտություն կար սկսելու քննարկումները ՀԱՊԿ գործընկերների հետ՝ հասկանալու համար գործընթացը. «Պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի այս գործընթացը երբեք չի գործարկվել»։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու Ֆրանսիայի առաջարկի առնչությամբ էլ փոխնախարարն ասաց. «Մենք իրավիճակի մասին տեղեկացրել ենք թե ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին, թե ԵԱՀԿ-ի գործող նախագահողին եւ տեղեկացրել ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին»։

ԱԳ փոխնախարարը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Փոխնախարարն ասաց`նամակն  ընթացքի մեջ է, նամակի բովանդակությունից մանրամասներ ներկայացնել հրաժարվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31