Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթով բոլորի՝ խրոխտ ելույթ ունեցողների մասին գամ պատմեմ, թե ով որ ժամանակ ոնց էր լռում, դողդողում իշխանության ներկայացուցիչների զանգերի ակնկալիքներից». Ալեն Սիմոնյանը՝ իրենց քննադատողներին

Մայիս 14,2021 22:22

«Հա լսում, լսում եմ, մտածում եմ՝ ասեմ, չասեմ, խոսեմ, չխոսեմ»,- Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իր ելույթն այսպես սկսեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց՝ խորհրդի նիստում տպավորություն կար, որ հավաքվելու են  միասնականություն ցույց տան, բայց քաղաքական քարոզարշավն են բերել խորհրդարան: Հետո էլ վրդովվեց. «Իբր Սյունիքն ենք պահում ու զբաղվում ենք քարոզչությամբ: Գալիս է պատգամավորը, ասում՝ Սյունիքից Սիսիանը, Գորիսը երևում են: Լո՞ւրջ: Ինչո՞ւ եք տենց բաներ խոսում:

Կամ Թագուհի Թովմասյանն ասում է՝ սուտ տեղեկություններ եք ասում: Միշտ ձեր լավատեղյակ աղբյուրները ճիշտն ասում են: Փոխանակ թշնամու ուղղությամբ ձեր կրակոցը լինի, ՀՀ ընտրված իշխանությունների ուղղությամբ է: Եթե այդ փողը, որը ծախսվում է  այսօրվա իշխանությունների վրա կեղտ շպրտելու համար՝ ծախսեիք պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, հիմա էլ, մենք շատ ավելի լավ արդյունքների կհասնեինք»:

Անդրադառնալով իրենց հասցեին հնչած մեղադրանքներին, թե ադրբեջանցիներն առանց կրակոցի մտել են մեր ինքնիշխան տարածք, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչ գիտեք, որ իրենց նպատակն այն չէր, որ մենք կրակենք, ու դառնա լայնամասշտաբ գործողություն»:

Ալեն Սիմոնյանը շատ պատգամավորների մեղադրեց ընդամենը «գալոչկայի համար» ելույթ ունենալու մեջ, որ իրենց էլ ցուցակներում ներառեն ու հաթաթա տվեց. «Գամ, նստեմ հերթով բոլորի՝ խրոխտ ելույթ ունեցողների մասին պատմեմ, թե ով որ ժամանակ ոնց էր խոսում, ոնց էր լռում գլուխը կախ, ոնց էր դողդողում իշխանությունների ներկայացուցիչների զանգերի ակնկալիքներից, թե հիմա ոնց է իր կյանքը փորձում դասավորել, որ արևի տակ իր տեղը գտնի: Վերջացրեք այս ամենը: Սեղանի վրա դրված է ոչ թե ձեր նեղ անձնական, կամ նախկին կորած, որևէ մեկին պետք չեկող քաղաքական գործչի քաղաքական ապագան, այլ ՀՀ անվտանգությունը»:

Այս ելույթից հետո ՀՀ խորհրդարանում պատգամավորները սկսեցին լեզվակռիվ Արցախը հանձնելու թեմայով: Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ մտովի իրենք Արցախը վաղուց հանձնել են. բոլորը ամեն ինչ շատ լավ գիտեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31