«Բոլոր քաղաքական ուժերս մեզ մի հարց տանք՝ կարո՞ղ ենք մենք թույլ տալ, որ Ադրբեջանը միջամտի ՀՀ ներքաղաքական կյանքին»,- ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նա պնդեց՝ բոլորը դա ոչ հայրենասիրական կհամարեն: Ու զուգահեռ հարց բարձրացրեց՝ իսկ ինչո՞վ են հիմա իրենք զբաղված ՀՀ խորհրդարանում. «Հիմա Ալիևը Բաքվում նստած ասում է՝ մեկ կիլոմետր առաջ եմ գնում, այս երկիրն ալեկոծվում է, իշխանությունների դեմ են բոլորը գնում, քաղաքական բախումներ են սկսվում: Երկու կիլոմետր առաջ գնամ, սենց կլինի:
Մի կողմ թողնենք՝ ոնց է ստացվել, դիրքը, սահմանի կահավորումը… այս հարցերը լուծելու համար մենք անպայմա՞ն է, որ թույլ տանք այդ մարդուն պուլտով ասի՝ վաղն էլ փորձեմ էս կողմից ստեղ անել, էն մի պատգամավորը կասի: Բոլորը դարձել են Ալիևի խոսնակներ: Մի բանա ասում, միանգամից տարածում են: Մեղա Աստված, հայոց հարցը սարքեցիք՝ Ալիևը սենցա ասում…
Պատգամավորներ կան, որ չգիտես՝ ոնց են ստեղ հայտնվել՝ օսլայած հոգիներով քամելեոնները: Ասում են՝ դուք չմոռանաք՝ ով է Արցախը հանձնել, որ հանձնվեր Արցախը, բա կռիվ կլինե՞ր: Հիմա, եթե Սյունիքում մենք իր ուզածից մի բան հանձնեինք, բա էս դեպքը կլինե՞ր: Բայց չի հանձնվում էդ անտերը, որ մտել է: Ինչո՞ւ է մտել ուժով, քանի որ այլ կերպ չի կարողանում ստանալ դա, ուժով էլ չի ստանալու»:
Կարդացեք նաև
Արման Եղոյանը վրդովվեց՝ նոր խոսույթ է ձևավորվել՝ Սյունիքի անկախացում: Ըստ նրա՝ սա հատուկ է արվում, ամենատարբեր ազդեցության գործակալների միջոցով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ