«Այս ամենը տեղի է ունենում ԱԺ արձակումից երկու-երեք օր անց, երբ հայտարարում են ընտրություններ, այդ համատեքստում է նաև»,- Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նա քննադատեց այն, որ թշնամին հարձակվում է, բայց միևնույն է իրենց են մեղադրում ու նշեց. «Մենք մեղավոր ենք Արցախի կորստի, պատերազմի համար, մի քանի ուժ կա, որոնք ՀՀ-ին մեղադրում են քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու մեջ, մեղադրում են ստեղծված իրավիճակի համար: Բա լավ, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չէ՞: Նրանք լավ հասկանում են, որ կարող են ապակառուցողական քայլեր անել, միևնույն է ՀՀ-ում մեղադրելու են իշխանությանը: Պայմանական ասեմ՝ Միքայել Մելքումյանը, որ մեղադրում է մեզ, մեղադրում է ինքն իրեն»:
Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ՝ երբ թշնամին քո դեմ է գործողություններ իրականացնում և դու դրա արդյունքում մեղավոր ես հանում ոչ թե թշնամուն, այլ քո կառավարությանը, թուլացնում ես քո իսկ դիմադրողականությունը: Ու նշեց. «Ադրբեջանի համար չկա Միքայել Մելքումյան և Ռուբեն Ռուբինյան: Սյունիքը և′ Ռուբինյանի, և′ Մելքումյանի հայրենիքն են»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ