Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն

Մայիս 14,2021 21:12

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի որոշում

Արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում պայքարի մարտավարության վերաբերյալ

Հավատարիմ մնալով Ազգային-ժողովրդավարական բևեռի նպատակին, այն է՝  հաղթահարել Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալությունը և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն,

համոզված լինելով, որ միայն ժողովրդի ակտիվությամբ և նրա կամքի պարտադրմամբ է հնարավոր Հայաստանում հասնել կառավարման կիսագաղութային համակարգի արմատական փոփոխությունների,

գիտակցելով, որ ներկա պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացումը չի կայունացնելու Հայաստանում ներքին քաղաքական վիճակը և որ ընտրությունները չեն լինելու արդար, ազատ ու թափանցիկ, ինչպես նաև չունենալով պատրանք, թե լավ ծրագրի ու աշխատանքի շնորհիվ հնարավոր է հաղթել դրանցում,

հաշվի առնելով Հայաստանի շահերի իրացման համար գերնպաստավոր աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանը ԱՄՆ ռազմավարական շահերի օրակարգում ընդգրկելու հստակ ու կայուն միտումը և Կրեմլի ռեժիմի արագընթաց թուլացումը,

նկատի ունենալով Հայաստանում արտահերթ ընտրությունների ընձեռած «Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա» աղաքական այլընտրանքը ժողովրդի լայն զանգվածների համար հասու դարձնելու քարոզչական հնարավորությունները, ուստի և ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունները.

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որոշում է՝

շարունակելով վերկուսակցական ձևաչափով ազգային-ազատագրական պայքարի ռազմավարությունը, որպես մարտավարական քայլ՝ կուսակցական ձևաչափով մասնակցել հայտարարված արտահերթ ընտրություններին և դրանց ընձեռած հնարավորություններն օգտագործել որպես ազգային-ազատագրական պայքարի հզորացման ռեսուրս՝ ժողովրդի համախմբմանը նպաստելու և այդ պայքարը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։

Որպես իր որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալու հավաստիք, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը որդեգրում է այն մոտեցումը, ըստ որի նախընտրական ցուցակում են ընդգրկվելու խորհրդի անդամների միայն մի մասը։

Մեր ժողովրդին կոչ ենք անում առաջիկա արտահերթ ընտրություններում աջակցել Ազգային-ժողովրդավարական բևեռին ու ձայն տալ նրան հանուն հենց այդ նպատակի։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

14 մայիսի 2021 թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31