Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Հակառակորդը Սյունիքում 10 րոպեում կջնջվի

Մայիս 14,2021 21:01

«Իրավիճակը շատ հասարակ է, եթե փորձեք Ադրբեջանի տեսակետից նայել՝ ինչքան գալիս են, գալիս են: Հայաստանը ոչինչ չի անում, բանակը Նիկոլը կազմալուծել է՝ վախկոտ մարդկանց նշանակելով բանակի հրամանատար»,- «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ ակնհայտ է դարձել, որ հունվարի 11-ին ևս մեկ հայտարարություն է ստորագրվել, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասարակությունից գաղտնի է պահել. «Այստեղ դեր ունի նաև Արմեն Սարգսյանը, որովհետև Հայաստանի սահմանների պաշտպանության երաշխավորը Նիկոլը չէ, Արմենն է: Ուրեմն՝ երկուսն իրար ձեռք տված աշխատում են: Եվ նախագահի արձագանքն այն է, որ իր աշխատակազմը հայտարարություն է տարածել: Բացի դա՝ մենք չենք հասկանում ՀԱՊԿ-ին խորհրդատվությանն համար դիմելը: Դա ավելի շատ ներքին լսարանի համար է, մարդկանց ֆռռացնելու համար է, որովհետև նրանք եկել են կոնկրետ գրավել են ի՞նչ կոնսուլտացիայի կարիք ունենք»:

Հրանտ Բագրատյանը կարծում է, որ հակառակորդը Սյունիքում 10 րոպեում կջնջվի. «10 րոպեում ու էլ կյանքում հետ չի գա: Ես էլ եմ եղել վարչապետ, տենց բաներ շատ են եղել: 10 րոպե, 5 րոպե՝ առանց զոհի»:

Հրանտ Բագրատյանը համարում է, որ հայկական բանակը պարտավոր է կրակել. «Այն բոլոր զինվորները, որոնք չեն կրակել, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պետք է այսօր ձերբակալվեն: Դատախազը նրանց ձերբակալելու միջնորդությամբ պետք է հանդես գա: Նրանք վախկոտ մարդիկ են, որոնք ոչ մի բան պաշտպանելու ի վիճակի չեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31