«Որտե՞ղ է ՊՆ նախարարը: Հասկանում եմ, որ Հյուսիսային պողոտայում լանչ է անում. երևի ժամանակ չունի այստեղ լինելու և շատ կարևոր հարցերի պատասխանել»,- ՀՀ ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե առաջնագծի կահավորման հետ կապված խնդիրներ չունենք, Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Որտե՞ղ էին մեր զինված ուժերը, որ երեքուկես կիլոմետր ադրբեջանական զինված ուժերի 250 ներկայացուցիչներ հատել են ՀՀ պետական սահմանը՝ առանց մեկ կրակոցի, ճեմելով, 50 միավոր զինտեխնիկա տեղակայելով, վերցրել են ռազմական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջրային ռեսուրսներից օգտվում են Գորիս քաղաքն ու հարակից ինը բնակավայրեր: Այս պահին Սիսիանն ու Գորիսն ըստ էության գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակության տակ: Որտե՞ղ է եղել մեր զինուժը, երբ հովիվը պետք է իրազեկեր, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները հատել են մեր պետական սահմանը: Մարզպետը որևէ բանից տեղյակ չէր, պնդում էր, որ որևէ վտանգ չկա. մոլորված ադրբեջանցիներ են, երևի հետ կգնան»:
Նաիրա Զոհրաբյանը ահազանգեց՝ Սյունիքում պատերազմից հինգ պակաս ենք: Այնուհետև հարցրեց՝ հատվել է ՀՀ պետական սահմանները, ինչո՞ւ գերեվարված չեն 250 ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները՝որպես դիվերսանտներ: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց պատասխանել այն հարցին, թե որն է գինը, որ չեն գերեվարել ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին և ի՞նչ են անում նրանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ