«Երեկ չէ առաջին օրը հրաման եմ տվել երկրապահին մարտական թիվ մեկ պատրաստության գալ, դիմել եմ ՊՆ-իմ, շտաբի պետին, որ դուրս գանք, բայց առայժմ թույլ չեն տալիս»,- Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա ասաց՝ նման նիստ պետք էր հայտարարել 44-օրյա պատերազմից հետո և հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք մեր սահմաններին: Նա վստահեցրեց. «Բացահայտ ասել եմ՝ Սյունիքում մենք խնդիր ունենք: Ոչ մեկից ես չեմ վախենում, ոչ էլ քաշվում»:
Խոսելով ՀՀ հարավային սահմանին այս պահի իրավիճակի մասին՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Դիրքերն առաջ են եկել, նստել… եթե ուզում եք ՊՆ նախարարին կանչենք, ասենք, թե ինչ է կատարվել, ո՞նց կարող է գա, նման բան ասի»:
Նա քննադատեց միմյանց ռուսամետ, ամերիկամետ անվանելը ու ասաց. «Սովորական գյուղացի տղա եմ, զինվոր: Այսօր մեզ ներքին կայունություն, համախմբվածություն է պետք: Ասում ենք՝ թուրքն եկել, հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում: Ռուսի ասած՝ после разберем: Եկեք համախմբվենք, արհավիրքի դեմն առնենք»:
Կարդացեք նաև
Սասուն Միքայելյանը հորդորեց՝ պետք չէ բզբզալ, քանի որ ունքը սարքելու տեղն աչքն էլ կհանենք:
Նա նշեց, թե ձյուն է, ձմեռ է նաև Սև լճի տարածքում: Այնտեղ ձյուն է: Ըստ Սասուն Միքայելյանի՝ սա մի հարց է, բայց այլ հարց է, որ ՊՆ-ն թերացել, դիրքեր չի դրել, բայց մեկ այլ հարց է, որ չի կարողացել դա անել: Սասուն Միքայելյանը վստահեցրեց՝ գծի ուղղությամբ մարտական գործողություններ չեն ընթացել: Ընդամենը եկել, նստել են:
Ըստ նրա՝ պետք է եռակողմ հանձնաժողով ստեղծվի, քանի որ վերջնականապես այդ հարցը լուծվի:
Նշենք, որ այս պահին ՀՀ ԱԺ-ում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս պահին նա հանդես է գալիս արտահերթ ելույթով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ