Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ մի դեպքում ոչ մեկի մտքով չպետք է անցնի այս իրավիճակն օգտագործել ՀՀ-ում ներքաղաքական գործընթացները խաթարելու համար». Արման Աբովյանը՝ ռազմական դրություն հայտարարելու մասին հարցին

Մայիս 14,2021 18:55

«Մեզ համար շատ կարևոր է, որ թե′ ՀՀ քաղաքացիները, թե′ մենք՝ ԱԺ պատգամավորներս, ի վերջո հասկանանք և տիրապետենք այն տեղեկությանը, որը թույլ կտա մեզ բոլորիս տալ ճիշտ գնահատականներ, անել ճիշտ եզրակացություններ»,- Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առիթով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նշենք, որ նիստը նախաձեռնել է ԲՀԿ-ն: Արման Աբովյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որում իրավիճակը ներկայացվում է արտառոց և որում մասնավորապես ամրագրված է. «Սա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ն որևիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԺ-ն խստորեն դատապարտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները»:

Արման Աբովյանը շեշտեց՝ իրենք չունեն նպատակ իր բնորոշմամբ՝ քաղաքական կոմպոնենտ խաղացնել, քանի որ առայժմ 90 տոկոսն այս պատգամավորների չի տիրապետում այն տեղեկությանը, որը հետաքրքրում է հանրությանը:

Արման Աբովյանը հայտարարեց, որ իրենք նիստի մասնակցության հրավեր են ուղարկել ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի բոլոր այն գերատեսչությունների ներկայացուցիչների, որոնք պատասխանատու են այս հարցով: Սակայն նիստին ներկա է միայն ՀՀ ԱԳՆ փոխնախարարը:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, հղում կատարելով Արման Աբովյանի՝ ներկայիս իրավիճակը որպես արտառոց բնութագրելուն, հարցրեց՝ արդյոք եթե լինեին ՀՀ կառավարություն, կհայտարարե՞ին ռազմական դրություն կամ արտակարգ դրություն, քանի որ իր հայտարարության ոճից բխում է այդպիսի մի քայլ, Արման Աբովյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ ոչ մի դեպքում ոչ մեկի մտքով չպետք է անցնի այս իրավիճակն օգտագործել, որ հանկարծ ներքաղաքական գործընթացները, որ ՀՀ-ում տեղի են ունենում, խաթարվեն կամ խարխլվեն: Կներեք, ես եթե-ներով չեմ խոսի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31