Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բանավոր խոսում է խաղաղության մասին, սակայն գործում է ճիշտ հակառակ կերպ՝ հայերին մեղադրելով․ ՄԻՊ

Մայիս 14,2021 18:33

Ադրբեջանական զինվորականների` Հայաստանին  ինքնիշխան տարածքում հանցավոր ներկայությունը խախտում է սահմանային բնակիչների իրավունքները, նրանք պետք է անհապաղ հեռանան նաեւ այսպես կոչված նաեւ վիճելի տարածքներից՝ լրագրողների հետ զրույցում,  Գորիսում նշել  է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ խոսելով ստեղծվելիք անվտանգության գոտու մասին։

ՄԻՊ–ի խոսքով սահմանամերձ տարածքներում, օրինակ  Կապան–Ճակատեն,  Որոտան–Շուռնուխ հատվածներում տեղեկայված գյուղերում  մարդիկ են  ապրում ու այդ անվտանգության գոտին չպետք է Հայաստանի հաշվին ստեղծվի։ «Ի՞նչ անվտանգության գոտի պետք է ստեղծվի Հայաստանի  տարածքի հաշվին, նոր տեղահանվածներ պետք է ունենա՞նք։ Դա բացառվում է։ Ես բազմիցս նշել եմ՝ դա ադրբեջանցիների մանիպուլյացիան է»,–ասաց Թաթոյանը։ Ըստ նրա հիմքում պետք է դնել մարդուն, քաղաքացուն, սահմանում ապրողի իրավունքները։

«Բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները: Բնակիչների մեծ մասի համար անասնապահությունը եկամտի միակ աղբյուրն է: Այս գործընթացների արդյունքում բնակիչները զրկվել են արոտավայրերից օգտվելու հնարավորությունից: Բացի այդ, պետք է հիշել, որ ադրբեջանցի զինվորականների գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ ամեն օր հայատյացություն է սերմանում: Ադրբեջանը բանավոր խոսում է խաղաղության մասին, սակայն գործում է ճիշտ հակառակ կերպ՝ հայերին մեղադրելով: Ո՞վ է տարածաշրջանում խաղաղության սպառնալիքներ ստեղծողը: Այսպիսինն է Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը: Նրանք մի բան անում են, խոսում՝ մեկ այլ բան, կեղծում իրականությունը», – նշել է Արման Թաթոյանը:

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31