«Չի կարելի խաբող իշխանությանը հավատալ: Տեսեք, ինչ-որ լուրեր են պտտվում, որ Սեւ լիճը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո Սիսիանի ջուրը թունավորել են, տարօրինակ թիմը, ոհմակը, ֆեյսբուքային համայնքի համար ասում է՝ Քոչարյանն է մեղավոր: Գրում են՝ Փաշինյանի տղան խանութ է բացել, ասում են՝ Քոչարյանն է մեղավոր: Եղբայր, չի կարելի այդպիսի այլասերված մտածողությամբ դատել քաղաքականության մասին»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ