Մայիսի 14-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի միջև: Կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը:
Քննարկվել է տարածաշրջանում տիրող ընթացիկ վիճակը, կարևորվել է բանակցությունների ճանապարհով խնդրին դիվանագիտական լուծում տալու անհրաժեշտությունը:
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Նա հավելել է, որ «սահմանին լարվածության շուտափույթ թուլացման համար մի քանի ժամում սահման է ուղարկվել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության ղեկավարությունը, և որ հակառակ կողմի հետ ընթացել են բանակցություններ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ