Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից հրահրած Արցախյան պատերազմը` հումանիտար բոլոր իրավունքների խախտման դասագիրք. դեսպան Հովհաննես Վիրաբյան

Մայիս 14,2021 17:21

Մայիսի 12-ին «La Nación» արգենտինական պարբերականում հրապարակվել է դեսպան Հովհաննես Վիրաբյանի պատասխանը նույն պարբերականում հրապարակված Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Ասլանովի բաց նամակին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի շրջանակներում օրաթերթում հրապարակված հոդվածներից մեկի վերաբերյալ, որտեղ անդրադարձ կար նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին:

Արցախյան հակամարտություն

Արցախյան վերջին պատերազմը կամ նշված Ադրբեջանի «հայրենական պատերազմը» իրականում հիշեցնում է Ժնևի կոնվենցիաներով ամրագրված հումանիտար բոլոր իրավունքների խախտման դասագիրք: Այդ պատերազմի ընթացքում, Թուրքիայի օգնությամբ Սիրիայից, Լիբիայից և այլ երկրներից հակամարտության գոտի բերված մի քանի հազար վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ և նույն Թուրքիայի կողմից կառավարվող օդուժով և ցամաքային զորքերի հրահանգիչներով, կասետային և քիմիական զենքերով հարձակման ենթարկվեցին հիվանդանոցներ, ծննդատներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլ քաղաքացիական նշանակության օբյեկտներ, թիրախավորվեց քաղաքացիական բնակչությունը:

Դեռ գերության մեջ են պահվում բազմաթիվ հայ ռազմագերիներ և այլ գերեվարված քաղաքացիական անձինք՝ ի հեճուկս միջազգային հանրության և մարդու իրավունքների կազմակերպությունների բազմաթիվ կոչերի: Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի կարիքների գնահատման առաքելության մուտքն Արցախ: Ադրբեջանի իշխանությունները նաև դիմում են բոլոր հնարավոր միջոցներին խոչընդոտելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը գրավյալ տարածքներ և հայկական մշակութային այն ժառանգության փաստավավերագրումը, որը դեռևս չի ոչնչացվել ադրբեջանցիների կողմից:

Նշվում է նաև, որ Արցախյան հակամարտությունը լուծված է: Հակամարտությունը հնարավոր կլինի լուծված համարել այն ժամանակ միայն, երբ Ադրբեջանը և նրա մենթորը՝ Թուրքիան դադարեցնեն ագրեսիայի և հայատյացության իրենց քաղաքականությունը, երբ ապահովված լինի Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը և իրացված լինի նրանց ազատ կամարտահայտման միջոցով կարգավիճակի սահմանման հարցը:

Արցախը ոմանց համար թվեր, տոկոսներ, տարածաշրջանային շահեր և հակամարտություն է, սակայն հայի համար այն Հայրենիք է:

Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆ
Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31