«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյան ֆեյսբուքյան գրառումը
Շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները՝ իրար հերթ չտալով, հայտարարում էին, որ Սյունիքը անվտանգ է, ամեն բան լավ է, մարդկանց անվտանգության հետ կապված խնդիրներ չկան եւ այլն։
Քանի որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեղմ ասած իրավիճակին չի տիրապետում, ուստի ստիպված է իշխանության տարբեր ներկայացուցիչների միջոցով, կազմակերպված, մտածված եւ համակարգված ստեր տարածել մարդկանց շրջանում վստահության փշրանքները պահպանելու նպատակով։
Տարբեր քաղաքական գործիչներ, մասնագետներ եւ փորձագետներ ամիսներ շարունակ խոսում էին, որ Սյունիքում խնդիրներ կան, մի օր պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվելու, եւ պետք է ամրաշինական ու տեխնիկական կահավորում իրականացնել բոլոր այն հատվածներում, որտեղ թշնամին մոտիկ է, մեր բնակավայրերին, ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտներին եւ ճանապարհներին։
Կարդացեք նաև
Իսկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ այդ ժամանակ, այսպիսի էժան «կռուտիտներ» էր անում։